Կառավարության այսօրվա որոշմամբ`ժամանակավոր արգելք սահմանվեց Հայաստանից երկաթի և չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով պողպատի, զտված պղինձի և չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալյումինի, ալյումինի փոշիների և թեփուկների՝ դեպի երրորդ երկրներ արտահանման նկատմամբ:
Հիմնավորման մեջ նշվում է, որ նպատակ ունենալով խթանելու (հումքի փոխարեն) առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությունն ու արտահանումը՝ ՀՀ կառավարության մի շարք որոշումներով արգելվել է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի արտահանումը, ինչը խթան է հանդիսացել տեղում սև և գունավոր մետաղների ջարդոնը վերամշակելու համար։
Այդ իսկ նպատակով այդ ապրանքների` դեպի երրորդ երկրներ արտահանումը համարվել է լիցենզավորվող գործունեություն և սահմանվել է այդ ապրանքների պետական տուրքի դրույքաչափ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում