Ռուսաստանը դեկտեմբերի 4-ից բարձրացրել է ցորենի արտահանման մաքսատուրքերը.
Ռուսաստանում 2021 թվականի հունիսի 2-ից սկսեց գործել ցորենի, եգիպտացորենի և գարու արտահանման ճկուն մաքսատուրքը, որը գործում է հացահատիկի կափույր մեխանիզմի շրջանակներում։
Ռուսաստանից ցորենի արտահանման մաքսատուրքը դեկտեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում կաճի մինչև 3696,3 ռուբլի մեկ տոննայի դիմաց, գարու համար՝ 1767,7 ռուբլի, եգիպտացորենի համար՝ 4127 ռուբլի։
Ռուսաստանից ցորենի արտահանման մաքսատուրքը նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ը կազմել է 3020,3 ռուբլի մեկ տոննայի դիմաց, եգիպտացորենի համար՝ 3584,1 ռուբլի, գարու արտահանման համար՝ 1166 ռուբլի. փոխանցում է РИА Новости-ն։
Տուրքերից ստացված միջոցները վերադարձվում են Ռուսաստանի Դաշնության հիմնադիր սուբյեկտներին ցորենի, տարեկանի, եգիպտացորենի և կերային գարու արտադրողներին սուբսիդավորման տեսքով: Սուբսիդիաները բաշխվում են՝ կախված արտադրության ծավալից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում