Հինգշաբթի առավոտյան նավթի գինը նախորդ աճուրդների կտրուկ նվազումից հետո սկսել է բարձրանալ:
Brent-ի փետրվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 1 սենթով՝ մեկ բարելը 72,32 դոլար։ Չորեքշաբթի գինը նվազել էր 1,31 դոլարով (1,8 տոկոս)՝ մեկ բարելը 72,31 դոլար։
WTI-ի հունվարյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 1 սենթով՝ մեկ բարեը 68,55 դոլար։ Նախօրեին ֆյուչերսները էժանացել էին 1,4 դոլարով (2 տոկոս)՝ մեկ բարելը 68,54 դոլար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում