Երևանի հանրային տրանսպորտը սպասարկող ավտոբուսների ազատված վարորդները վաղը կարող են դիմում գրել և վերադառնալ աշխատանքի։ Այս մասին Banksnews.am-ին տեղեկացրին վարորդները։
Նշենք՝սա ենթադրում է, որ ազատված վարորդներից յուրաքանչյուրը դիմումը առանձին է դիտարկվելու, և հնարավոր է, որ մի մասի դիմումները չբավարարվեն ու նրանք, այնուամենայնիվ, կորցնեն իրենց աշխատանքը։
Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտից «Երևանի ավտոբուս» ՓԲԸ մի խումբ վարորդներ գործադուլ էին հայտարարել։ Նրանք պահանջում էին բարձրացնել իրենց աշխատավարձը և բարելավել իրենց աշխատանքի պայմանները։ Գործադուլ հայտարարելուց հետո 32 վարորդ ազատվեց աշխատանքից։
Վարորդների առջև պայման էր դրվել, որ եթե այսօր գործադուլը դադարեցվի, ազատված վարորդների աշխատանքի վերադառնալու հարցը կքննարկվի։ Այսօր աշխատանքից ազատված վարորդները հանդիպել են ՓԲԸ տնօրինության հետ, որի ժամանակ տեղեկացել են, որ կարող են կրկին դիմում գրել և կքննարկվի նրանց աշխատանքի վերադառնալու հարցը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում