10 ամսում որքա՞ն ցիտրուսային միրգ է ներմուծվել ՀՀ. նախարարությունը տվյալներ է ներկայացրել

1 Min Read

2024 թվականի 10 ամսում 16.7%–ով շատ ցիտրուսային միրգ է ներմուծվել Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

«2024 թ. հունվար–հոկտեմբերին ՀՀ է ներմուծվել շուրջ 24726.2 տոննա ցիտրուսային միրգ։ Սա այն դեպքում, երբ 2023 թ. նույն ժամանակահատվածում ցիտրուսային մրգի ներմուծումը եղել է շուրջ 21172.5 տոննա, այսինքն` 2024 թվականին ներմուծվել է 3553,7 տոննայով շատ»,– ասված է հաղորդագրությունում։
Գերատեսչությունը ներկայացրել է նաև ՀՀ մաքսային ծառայության փոխանցած օպերատիվ տվյալներն ըստ առանձին մրգերի` նշելով, թե հատկապես որ երկրներից է եղել ներմուծումը։
Ըստ այդմ`
  • 2024 թ. 10 ամսում Հայաստան է ներկրվել 10 886.4 տոննա նարինջ։ Այն հայաստանյան է ներկրվել Իրանից, Եգիպտոսից, Հարավային Աֆրիկայից։
  • Մանդարինի ներկրման ծավալը կազմել է 8599.0 տոննա։ Բացի Վրաստանից, մանդարին է ներկրվել է նաև Իրանից, Պակիստանից և Եգիպտոսից։
  • Նշված ժամանակահատվածում Վրաստանից, ԱՄԷ–ից, ՌԴ–ից Հայաստան է ներկրվել 4000.7 տոննա կիտրոն, 1100.5 տոննա թուրինջ և պոմելո` Վրաստանից, Չինաստանից, ԱՄԷ–ից, ՌԴ–ից, 117.4 տոննա լայմ` Վրաստանից, Նիդեռլանդներից, Ռուսաստանից, 6.5 տոննա կլեմենտին` Վրաստանից, Նիդեռլանդներից։
  • Հայաստան են ներմուծվել նաև ցիտրուսային այլ մրգեր, որոնց ընդհանուր ծավալը կազմել է 15.7 տոննա։ Այս խմբաքանակը ներմուծվել է Վրաստանից, Նիդեռլանդներից, ՌԴ–ից։
Կիսվեք այս հոդվածով