Binance-ը բախվել է 568 միլիոն դոլարի հափշտակության և գողության

1 Min Read

Կրիպտոարժույթի անվտանգության BlockSec և Paradigm ընկերությունները հայտնել են, որ ինչ-որ մեկը կոտրել է խաչաձև շղթայական կամուրջ և գողացել 2 մլն Binance Coin (BNB) թոքեն երկու գործարքների ընթացքում: Սա համարժեք է մոտավորապես 568 միլիոն դոլարի՝ ընթացիկ վիրտուալ արժույթի գներով: Հայտնում է Bloomberg-ի ռուսական տելեգրամյան ալիքը։

Binance-ի էկոհամակարգից դուրս է բերվել մոտ 87 միլիոն դոլար, սակայն հաքերը չի կարողացել հանել մնացած գումարը, քանի որ Binance-ի բլոկչեյնը կասեցվել է:

Ավելի ուշ բլոկչեյնը վերագործարկվեց:  Այս տարի կրիպտոարժույթների ֆոնդերից գրեթե 2 միլիարդ դոլար է կորել, գողություններից շատերն իրականացվել են Հյուսիսային Կորեայի հետ կապված խմբերի կողմից:

Բլոկչեյնների միջև թոքեններ փոխանցելու համար օգտագործվող խաչաձև շղթայական կամուրջները հայտնի թիրախ են:

Գործադիր տնօրեն Չանգպեն Չժաոն ասել է, որ Binance-ը կլրացնի հարձակման արդյունքում կորցրած բոլոր միջոցները։

 

Share This Article
1 Comment