Իլոն Մասկը զրկվել է ռեկորդային 56 միլիարդ դոլարի փոխհատուցումից

1 Min Read

ԱՄՆ Դելավեր նահանգում դատարանը ուժի մեջ է թողել Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի ռեկորդային 55,8 միլիարդ դոլարի փոխհատուցումը չեղարկելու որոշումը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը

Tesla-ի տնօրենների խորհուրդը որոշել է աշխատավարձի փոխարեն նման տպավորիչ վարձատրություն վճարել դեռևս 2018թ. Որպես Tesla-ի գործադիր տնօրեն և խոշորագույն բաժնետեր՝ Իլոն Մասկը որպես այդպիսին աշխատավարձ չի ստանում. նրա վարձատրությունը կապված է ընկերության գործունեության հիմնական ցուցանիշների հետ, ինչպիսիք են բաժնետոմսերի գինը և շահութաբերությունը:

Մասկի վարձատրությունը դատարանում վիճարկեց Tesla-ի փոքրամասնության բաժնետերերից մեկը՝ Ռիչարդ Տորնետան, ով ունի Tesla-ի ընդամենը ինը բաժնետոմս: Նա պահանջել է չեղարկել վճարումը, քանի որ բաժնետերերը բավարար տեղեկատվություն չեն ստացել այն մասին, թե արդյոք Մասկն իր աշխատանքով արժանի է այդքան հսկայական գումարի, ասել է Տորնետան։

Նրա խոսքով՝ Մասկն օգտագործել է իր դիրքը՝ տնօրենների խորհրդի որոշման վրա ազդելու համար։ Հայցվորը նաև պնդել է, որ Իլոն Մասկի նպատակներին հասնելը հեշտ է և նույնիսկ չի պահանջել, որ միլիարդատերը իր ամբողջ ժամանակը տրամադրի Tesla-ում աշխատելուն: Իր հերթին, Tesla-ի փաստաբանները պնդում էին, որ այս վճարումն անհրաժեշտ էր Մասկի ուշադրությունը բուն ընկերության վրա պահելու համար:

Կիսվեք այս հոդվածով