Տնտեսական աճի արագ տեմպեր արձանագրած եվրոպական երկրները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Եվրոպան ապրում է իր պատմության ամենադժվար ժամանակահատվածը։ Տարածաշրջանը շարունակում է մեծ տեմպերով զինվել՝ պատրաստվելով երկարատև հակամարտության հնարավոր սցենարին։ Նույնիսկ այս պայմաններում եվրոպական տնտեսությունները շարունակում են աճ ապահովել։

2024թ․տնտեսության աճի արագ տեմպեր կարող են ապահովել եվրոպական հետևյալ 15 երկրները․ 

2024թ․ 2023թ․ համեմատ տնտեսության ամենաարագ աճն ապահովելու է Մալթան՝ 5%: Նկատենք, որ Մալթայի տնտեսության աճի զգալի մասն ապահովում է զբոսաշրջության ոլորտը։ Մալթայի արտահանման ծավալների 13%-ը բաժին է ընկնում Գերմանիային։ Ընդ որում՝ Մալթան արտահանում է դեղագործական արտադրանք և էլեկտրոնիկա։

Աճի տեմպերով երկրորդ հորիզոնականում է Սերբիան՝ 3․9%. տնտեսական աճ է ապահովել հիմնականում  ծառայությունների ոլորտը։

Երրորդ տեղում  են Բելառուսի և Ռուսաստանի տնտեսությունները, որոնք 2024թ․ ապահովելու են 3․6% աճ։ Սա այն պայմաններում, երբ թե՛ Ռուսաստանը, թե՛ Բելառուսը գտնվում են պատժամիջոցների տիրույթում։

Ցուցակում է նաև Ուկրաինան, որը 2024թ․ ապահովելու է 3% աճ։ Այս աճի զգալի մասն ապահովում են եվրոդոլարները, որոնք անարգել հոսում են երկիր։

Ուշադրություն դարձնենք մի հետաքրքիր հանգամանքի վրա ևս․ Եվրոպայում, չնայած աշխարհաքաղաքական իրավիճակին, կանխատեսվում է տնտեսության աճ միջինում 1․7%-ով, որը 0․2 տոկոսային կետով բարձր է 2023թ․ փաստացի արձանագրված տնտեսության աճից։                                                            

Կիսվեք այս հոդվածով