ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է թվային արժույթի հարկման մասին օրենքը, որի համաձայն․
— թվային արժույթը ճանաչվում է որպես գույք,
— թվային արժույթի մայնինգն ու վաճառքը ԱԱՀ-ով չեն հարկվի,
— մայնինգային ենթակառուցվածքի օպերատորը պետք է զեկուցի հարկային մարմիններին՝ ովքեր են օգտվում իրենց ծառայություններց կրիպտոարժույթ թողարկելիս։ Այդպիսի տեղեկությունները ժամանակին չփոխանցվելու պարագայում նշնակվում է ₽ 40 հզր տուգանք,
— ֆիզիկական անձանց եկամուտների հարկման մասով նկատենք, որ թվային արժույթը, որը ստացվել է մայնինգի արդյունքում, կհամարվի եկամուտ բնեղեն տեսքով,
— ստեղծված կրիպտոարժույթի արժեքը կորոշեն շուկայական ուժերը։ Այդ եկամուտները կհարկվեն հարկման պրոգրեսիվ սանդղակով՝ հաշվի առնելով մայնինգի վրա կատարված ծախսերի չափով հարկային նվազեցումները,
— թվային արժույթի ձեռքբերումից, վաճառքից կամ այլ շրջանառությունից ստացված եկամուտները պետք է հարկվեն եկամտահարկի դրույքաչափերի երկաստիճան սանդղակով․ ₽ 2,4 մլն եկամտի պարագայում 13%, եւ ₽ 2,4 մլն բարձր եկամուտների դեպքում 15% դրույքաչափով,
-մայնինգի և թվային արժույթով գործարքների նկատմամբ չի տարածվում արտոնագրային համակարգը և ինքնազբաղվածության ռեժիմը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում