Թուրքական Անթալիայի և Բելեքի առևտրականներն ասում են, որ չեն կարողանա սկսել զբոսաշրջային նոր սեզոնը առանց ռուսական Mir վճարային համակարգի խնդրի լուծման։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքական պետական Halkbank, Ziraat Bank և VakıfBank բանկերը որոշել են դադարեցնել ռուսական Mir վճարային համակարգի օգտագործումը։
Թուրքական Isbank և Denizbank բանկերը նույնպես հայտնել են Mir քարտերի սպասարկման դադարեցման մասին՝ կապված Ռուսաստանի Դաշնության դեմ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների հետ։
Տեղացի առևտևականներից մեկը РИА Новости-ին տված հարցազրույցում նշել է․ «Բայց ինչ էլ անեինք, մենք չկարողացանք ռուս զբոսաշրջիկներին գրավել դեպի խանութներ, Mir համակարգը միակ լուծումն է, Ամերիկան ինչպե՞ս կարող է մեզ զոհ դարձնել, ի՞նչ իրավունքով, օտար երկիրն ինչպե՞ս կարող է գալ մեր հացի հետ խաղալ։ Դիմում ենք իշխանություններին՝ եթե մենք ձեզ իշխանության ենք բերել, ուրեմն դուք էլ դիմադրեք»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում