Չկա նույնիսկ մեկ մարդ, որի անձնական կարիքների համար ՀՀ պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում. Փաշինյան

1 Min Read

«Պետական բյուջեն մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է: ՀՀ-ում չկա նույնիսկ մեկ մարդ, որի անձնական կարիքների համար ՀՀ պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում: Ընդ որում՝ ոչ միայն ՀՀ քաղաքացի և բնակվող, այլ նաև ՀՀ քաղաքացի չհանդիսացող ու ՀՀ-ում բնակվող գեթ մի մարդ չկա, ում անձնական կարիքները հոգալու համար բյուջեից չի ծախսվում կոնկրետ գումար։ Հետևաբար, ՀՀ պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է»։ 

Այսօր` դեկտեմբերի 3-ին, Ազգային ժողովում 2025 թ. ՀՀ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ`եզրափակիչ ելույթի ընթացքում, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կառավարության 14 անդամները մյուսներից տարբերվում են մի բանով՝ այդ 14 հոգին կառավարում են երկրում ամենամեծ ֆինանսական ռեսուրսները և միջոցը՝ ՀՀ պետական բյուջեն, և որ ինքը կուզենար, որ բոլորս պետական բյուջեին հենց այս տրամաբանությամբ նայենք:

 

Կիսվեք այս հոդվածով