Վերջինիս տատանումների նկատմամբ չափազանզ զգայուն է Հայաստանի հասարակությունը։
Որքան էլ պնդենք, որ Ռուսաստանը խոշոր պետություն է, ունի անսահման ռեսուրսներ, միևնույն է, հնարավոր չէ գտնվել լրջագույն պատժամիջոցների ներքո, պայքարել մի քանի բևեռում և փորձել պահպանել ներքին կայունությունը։
«Գազպրոմբանկի» դեմ ամերիկյան վերջին պատժամիջոցներից հետո իրավիճակը ՌԴ տնտեսությունում սկսեց փոխվել։ Բացի այդ՝ իրավիճակն աշխարհում սկսում է է՛լ ավելի սրվել՝ Ուրկաինային թույլատրվում է հեռահար հրթիռների կիրառումը, Սիրիայում ռուսամեդ իշխանությունները կորցնում են Հալեպը, պատժամիջոցների խուսափելու համար ՌԴ ամենամտերիմ դաշնակիցները սկսել են վերանայել իրենց քաղաքականությունը։ Ռուբլու արժեզրկման վրա շարունակաբար ազդելու է նաև գլխավոր տոկոսադրույքների պատմական աճերը, որոնք ևս ունեն իրենց հոգեբանական թույլատրելի սահմանները։
Այս պայմաններում ռուբլին շարունակում է իր ազատ անկումը․
Բերված գծապատկերում պարզ երևում է աշնան վերջին օրերին ռուբլու արժեզրկման պատկերը։ Մասնավորապես, եթե դեռևս նոյեմբերի 26-ին $1 արժեր մոտ ₽ 104, ապա արդեն նոյեմբերի 30-ին՝ մոտ ₽ 108։ Այս պատկերն անմիջապես արտացոլվում է Հայաստանում։ 2024թ․ նոյեմբերի 26-ին ₽ 1 արժեր ֏ 3․76 , իսկ արդեն նոյեմբերի 30-ին՝ ֏ 3․66։
Թվային արժույթների փոխարժեքները դեկտեմբերի 2-ի դրությամբ
Ամենահետաքրքիրն այս իրավիճակում ՌԴ պատգամավորների արձագանքն է. նրանք ուղիղ իմաստով ռուբլու անկման մեջ մեղադրում են միգրանտներին՝ մի կողմ թողնելով սեփական սխալները։ Ընդ որում՝ միգրանտների նկատմամբ այս անհեռանկար արշավներն է՛լ ավելի մեծ խնդիրների առաջ են կանգնացնելու Ռուսաստանի տնտեսությունը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում