Ուսումնասիրենք ՀՀ բյուջեի հարկերի և տուրքերի ծավալների կառուցվածքը 2024թ․ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում․
Եվ այսպես, ՀՀ բյուջեի հարկերի և տուրքերի մասով գանձումների ծավալները 2023թ․ նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 9․3%-ով՝ կազմելով ֏1․77 տրլն։
Այս ծավալների 30%-ը պատկանում է ավելացված արժեքի հարկին, 28%-ը՝ եկամտային հարկին, և 16%-ը՝ շահութահարկին։
Չնայած կառավարության կազմում իրականացվելիք կադրային փոփոխություններին՝ մեր հայրենակիցների հարկային բեռն ակնհայտորեն չի թեթևանալու։ Ընդհակառակը՝ հանրությանը համոզելով, թե որքան է բարելավվելու իրենց կյանքը, երբ նրանք սկսեն է’լ ավելի շատ վճարել պետությանը, իրականում պետական ծախսատար այցելություններին, ծառայողական շքեղ մեքենաների աճող թվին, տարատեսակ շռայլություններին զուգահեռ միմիայն ավելանալու են թե՛ տնտեսվարողների, թե՛ հասարակ քաղաքացիների խնդիրները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում