Դեկտեմբերի 2-ին Կենտրոնական բանկը հյուրընկալել է Արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 27-րդ նիստը:
Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի կենտրոնական (ազգային) բանկերի ղեկավար կազմի ներկայացուցիչները, իսկ Ուզբեկստանի Հանրապետության կենտրոնական բանկի պատվիրակությունը մասնակցել է որպես դիտորդ:
Քննարկվող թեմաներն էին՝
— ԵԱՏՄ անդամ-պետությունների տնտեսական վիճակ
— Դրամավարկային քաղաքականության ընթացքը
— Պարտադիր պահուստավորման համակարգի յուրահատկությունները
— Անշարժ գույքի շուկայի վիճակը:
Կենտրոնական բանկն իր միջազգային գործընկերների հետ քննարկում է արդի մարտահրավերներն ու փոխանակում փորձառություն՝ արդյունավետ քաղաքականություններ մշակելու նպատակով: