Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2023 թվականի փետրվարի 2-ին հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Կ.Պ.-ի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը և, որպես հետևանք, անվավեր ճանաչել գույքի նկատմամբ Կ.Պ.-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Գլխավոր դատախազության հայցի հիմքում դրված էր այն հանգամանքը, որ 2005 թվականի հունիսի 20-ին Երևանի քաղաքապետի և Կ.Պ.-ի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը հակասել է Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջին՝ առկա չի եղել վերոնշյալ հողամասն օտարելու վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմնի որոշում: