NEAR Protocol-ը համագործակցում է Google Cloud-ի հետ՝ նպաստելու Web3 ստարտափների զարգացմանը

1 Min Read

Երեքշաբթի օրը Near Protocol-ը բլոգային գրառման մեջ հայտարարեց, որ համագործակցում է Google Cloud-ի հետ՝ արագացնելու Web3 ստարտափների զարգացումը:  Տեղեկանում ենք Coin Gabbar-ից։

Այս համագործակցության միջոցով Google Cloud-ը տեխնիկական աջակցություն կտրամադրի NEAR դրամաշնորհ ստացողներին:

NEAR արձանագրությունը ապակենտրոնացված կիրառական հարթակ է, որը նախատեսված է հավելվածները օգտագործողի համար՝ գործընթացն ավելի հարմար և դյուրին դարձնելու նպատակով:

Ցանցն աշխատում է Proof-of-Stake (PoS) կոնսենսուսային մեխանիզմով, որը կոչվում է Nightshade։ Վերջինիս նպատակն է ապահովել դինամիկ մասշտաբայնություն և վճարման կայունություն:

Սեպտեմբերին Google Cloud-ը հայտարարեց համանման համագործակցության մասին Binance-ի BNB Chain պլատֆորմի հետ՝ թույլ տալով ձեռներեցներին ապրանքներ և ծառայություններ ստեղծել BNB Chain բլոկչեյնում՝ Google Cloud-ի մասշտաբային, անվտանգ և բաց կոդով ենթակառուցվածքի հիման վրա:

Կիսվեք այս հոդվածով