Ռուսաստանից բենզինի արտահանման սահմանափակման ժամկետը երկարացվել է

1 Min Read

ՌԴ կառավարությունը երկրից բենզինի արտահանման ժամանակավոր սահմանափակման ժամկետը երկարացրել է մինչև 2025 թվականի հունվարի 31-ը։

«Սահմանափակումը չի տարածվի նավթամթերք  արտադրողների կողմից իրականացվող մատակարարումների վրա»,- նշված է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում։

ՌԴ կառավարության պարզաբանման համաձայն՝ որոշումն ընդունվել է վառելիքի ներքին շուկայում կայուն իրավիճակի պահպանման, նավթավերամշակման ոլորտում խնայողության  համար։

Բենզինի արտահանման արգելքը սկզբնապես ներդրվել էր մարտի 1-ից մինչև օգոստոսի 31-ը, ապա  երկարաձգվել մինչև 2024 թվականի վերջ, սակայն մայիսի վերջից մինչև հուլիս ընկած ժամանակահատվածում արտահանումը թույլատրվեց՝ ներքին շուկայի հագեցվածությամբ պայմանավորված։

Կիսվեք այս հոդվածով