Ռուսաստանի գլխավոր դաշնակիցը նրա նկատմամբ առևտրային սահմանափակումներ է դնում

2 Min Read

Դեկտեմբերի 1-ից Չինաստանում ուժի մեջ կմտնի երկակի նշանակության ապրանքների ընդլայնված ցանկը, որոնք ենթակա են արտահանման վերահսկողության։ Դա կբարդացնի ռուսական բիզնեսի համար մեքենաների, սարքավորումների և քիմիական նյութերի գնումը: Այս մասին գրում է Moscow Times-ը՝ հղում անելով ռուսական «Известия»-ում հրապարակված հոդվածին։

Թարմացված ցանկը կներառի ՏՏ սարքավորումներ, ներառյալ սերվերներ և բաղադրիչներ, որոնք արդեն դժվար է Ռուսաստան բերել, ասում է «Իմպայա Ռուս» ընկերության կոմերցիոն տնօրեն Ալեքսեյ Ռազումովսկին։

Եռակցման համար նախատեսված արգոն գազը նույնպես ենթարկվելու է սահմանափակումների, նշում է Atvira-ի գլխավոր տնօրեն Եկատերինա Կիզևիչը։ Նրա խոսքով, այս պահին այն ծավալները, որոնք ավելի վաղ համաձայնեցված ու վճարվել են, առաքվում են, իսկ ապագա մատակարարումների պայմանագրերը դեռ չեն կնքվել։

Նոր կանոնների համաձայն՝ չինական ընկերություններից, որոնք երկակի նշանակության ապրանքներ կարտահանեն Ռուսաստան, կգանձվի 25 տոկոս հարկ, ասում է Կիզևիչը։ Սակայն չինական կողմի պաշտոնական հաղորդագրություններում այս մասին տեղեկություն չկա։

Երրորդ երկրների միջոցով ապրանքների ներմուծումը Ռուսաստան նույնպես խնդրահարույց կլինի. չինական արտահանման հսկողությունը կիրառվում է արտասահմանյան բոլոր մատակարարումների վրա, նշում է Միջազգային գործարար համագործակցության ազգային համակարգող կենտրոնի (NCC) փոխնախագահ Պավել Կուզնեցովը։ Նրա խոսքով՝ այժմ չինացի արտահանողները, բացի հատուկ լիցենզիայից, պետք է տեղեկատվություն տրամադրեն ապրանքի վերջնական ստացողի մասին։ Դա զգալիորեն կվատթարացնի վճարումների հետ կապված իրավիճակը, ասում է «Առաջին գրուպ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Պորոշինը։

Նախկինում չինական ընկերությունները սկսեցին հրաժարվել իրենց արտադրանքի ուղղակի մատակարարումներից Ռուսաստան և սկսեցին պահանջել, որ ներմուծումը վերահասցեավորվի երրորդ երկրներ։ Խոսքը վերաբերում էր այն ապրանքներին, որոնք ներառված էին արտաքին տնտեսական գործունեության ծածկագրերի ստոպ ցուցակներում, օրինակ՝ էլեկտրոնիկա։

Կիսվեք այս հոդվածով