Էներգետիկ ըմպելիքների արգելքը, տուգանք ոչ ձմեռային անվադողների համար և արտահանման-ներմուծման ծավալներ․ Շաբաթը` թվերով․ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Թվեր, փաստեր և ֆինանսներ, ամփոփում ենք շաբաթը Banksnews.am-ի հետ:

Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքներ չեն վաճառի: Իսկ մինչև նախագիծը ուժի մեջ կմտնի՝ ԱՆ-ն է ահազանգում՝ Հայաստանում դեռահասների 40 տոկոսը շաբաթական օգտագործում է էներգետիկ ըմպելիքներ, որոնք բացասաբար են ազդում սիրտ-անոթային համակարգի վրա:

Իսկ Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ  տոմսային համակարգի անխափան աշխատանքի նպատակով այսուհետ QR ուղետոմսերը վավեր կլինեն ընդամենը 7 օր՝ նախկին 30-օրվա փոխարեն։

Դեկտեմբերի 10-ից վարորդները կտուգանվեն ձմեռային ամիսներին ամառային անվադողերով կամ մաշված ձմեռային անիվներով ավտոմեքենա վարելու համար: Խախտումն արձանագրելու դեպքում տուգանքը կկազմի 5 հազար դրամ:

Մարզահամերգային համալիրը ԿԳՄՍՆ-ին հանձնելուց հետո նախատեսվում է այն հիմնանորոգել և ստեղծել հավաքական թիմերի մարզման կենտրոն: Այդ նպատակով կտրամադրվի 2.3 մլրդ դրամ:

Գանք տնտեսությանը: Պարենամթեքրի ներմուծման ծավալներում գերակշռում է ցորենի ներմուծումը, որի ծավալները 2024թ․ երրորդ եռամսյակում կազմել են 87,444 տոննա։ Արտահանման ծավալներում գերակշռում է  մրգի և կոնյակի արտահանումը։Հայաստանից արտահանված կոնյակի ծավալը 2024 թ․ երրորդ եռամսյակում կազմել է 20,985 տոննա։

Եվ վերջում,  զբոսաշրջային թվեր: Պարզվում է՝ 2024թ․ հունվար-սեպտեմբերին 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 6%-ով՝ կազմելով 1․7 մլն զբոսաշրջիկ, այն պարագայում, երբ Հայաստանից մեկնած զբոսաշրջիկների թվաքանակն աճել է 10%-ով՝ կազմելով 1․3 մլն։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով