ԱՄՆ-ը դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հանելու հնարավորությունը՝ հանուն խաղաղության համաձայնագրի․ հայտնում է CNN-ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչ Քիթ Քելլոգն առաջարկել է Ուկրաինայում պատերազմի ավարտի ծրագիր՝ ներառյալ զինադադար, ապառազմականացված գոտու ստեղծում և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանափակ վերացում։
Պատժամիջոցների ամբողջական վերացումը հնարավոր է Կիևի համար ընդունելի խաղաղության համաձայնագրով.
Նաև ռուսական էներգառեսուրսների արտահանումը գանձվելու է Ուկրաինայի վերականգնման համար, և Ուկրաինան դիվանագիտական ճանապարհով հետամուտ է լինելու գրավյալ տարածքների վերադարձին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում