2020 թվականը զբոսաշրջության ոլորտից ստացվող եկամուտների առումով Վրաստանի համար ամենաձախողված տարին էր։ Սա հավանաբար պայմանավորված էր կորոնավիրուսի համաճարակով։ Այս ոլորտի եկամուտները 2020-ին հարևան Վրաստանում նվազել են՝ հասնելով 427,7 միլիոն դոլարի։
2021 թվականին զբոսաշրջությունը Վրաստանին բերել է 1,2 միլիարդ դոլար։ Ընդհանուր առմամբ, 2021 թվականին Վրաստան է կատարվել շուրջ 1,6 մլն զբոսաշրջային այցելություն։
Ինչ վերաբերում է 2022 թվականին, զբոսաշրջությունից եկամուտը կազմել է ավելի քան 3,5 միլիարդ դոլար։ Ընդհանուր առմամբ, 2022 թվականին Վրաստան է այցելել 5,4 միլիոն միջազգային ճանապարհորդ։
2023 թվականին զբոսաշրջությունից ստացված եկամուտները 2022 թվականի համեմատ աճել են 17,3 տոկոսով՝ մինչև 4,1 միլիարդ դոլար։ Բացի այդ, 2023 թվականի եկամուտները 26,2%-ով բարձր են եղել 2019 թվականի ռեկորդային մակարդակից։
2020-2023 թթ․ զբոսաշրջության ոլորտի եկամուտների մասին գրել է Sputnik Грузия-ն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում