Անցած շաբաթ էր կրիպտո ձեռներեց Ջասթին Սանը աճուրդից գնել 6,2 միլիոն դոլար արժողությամբ արվեստի կտորը՝ պատին կպչուն ժապավենով ամրացված հայտնի բանանը։
Լրատվամիջոցները հայտնում են, որ Ջասթին Սանը կերել է բանանը։ Դա տեղեի է ունեցել Հոնկոնգի ամենաթանկ հյուրանոցներից մեկում, լրագրողների աչքի առաջ: Իր ելույթում նա արվեստի գործն անվանել է «նշանակալի» աշխատանք և զուգահեռներ անցկացրել կոնցեպտուալ արվեստի և կրիպտոարժույթի միջև:
«Շատ ավելի լավ է, քան մյուս բանանները»,-ասել է Սանն այն առաջին անգամ կծելուց հետո,-«Իրոք շատ լավ է»։
Իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի կոնցեպտուալ ստեղծագործությունը՝ Comedian կոչվող բանանը, Նյու Յորքի Sotheby’s աճուրդում Սանը առաջ է անցել այն գնել ցանկացող 7 մասնակիցներից: Այն ձեռք բերելուց 10 վայրկյան անց նա որոշել է, որ պետք է ուտի բանանը։
«Մամուլի ասուլիսի ժամանակ բանան ուտելը նույնպես կարող է դառնալ արվեստի ստեղծագործության մի մաս»,-ասել է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում