ՌԴ Կառավարությունը հանել է արտադրողների համար բենզինի արտահանման արգելքը

1 Min Read

Ռուսաստանի Կառավարությունը հանել է  բենզինի արտահանման արգելքը։ Գրում է Forbes-ը։ Համաձայն կառավարության որոշման՝ այդ միջոցը երկարաձգվել է մինչև 2025 թվականի հունվարի վերջ։ Նախկինում սահմանափակումը գործում էր մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։

«Որոշումն ընդունվել է վառելիքի ներքին շուկայում կայուն իրավիճակը պահպանելու համար»,- ասվում է կառավարությունում։


«Որոշումն ընդունվել է վառելիքի ներքին շուկայում կայուն իրավիճակի պահպանման, նավթավերամշակման տնտեսությանն աջակցելու և ավտոմոբիլային բենզինի գորշ արտահանմանը հակազդելու նպատակով», – հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Նոյեմբերին բենզինի արտահանման արգելքը վաղաժամկետ վերացնելու մասին հայտարարեց ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

Նոյեմբերի 25-ի դրությամբ՝ ռուսական բենզալցակայաններում AI-92 բենզինն արժեր միջինը 54,32 ռուբլի մեկ լիտրի համար (նոյեմբերի 18-ի դրությամբ՝ 54,10 ռուբլի), AI-95՝ 59,51 ռուբլի (մեկ շաբաթ առաջ՝ 59,31 ռուբլի ) , AI-98՝ 81,17 ռուբլի (մեկ շաբաթ առաջ՝ 80,95 ռուբլի)։

Բենզինի թանկացումը գնաճից բարձր է ստացվել. ծառայության տվյալներով նոյեմբերի 18-ի դրությամբ տարեսկզբից սպառողական գներն աճել են 7,41%-ով։

Կիսվեք այս հոդվածով