Ջասթին Թրյուդոն շտապել է մեղմել Թրամփի հայտարարությունների հետևանքները

1 Min Read

Երկուշաբթի Թրամփը խուճապ էր առաջացրել ԱՄՆ խոշոր գործընկերների շրջանում, երբ հայտնել է, որ 25 տոկոսանոց տուրքեր կմտցնի Մեքսիկայից և Կանադայից ներմուծման եւ 10 տոկոս՝ չինական ապրանքների համար։

Այդ հայտարարությունից հետո Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ուրբաթ մեկնել է Ֆլորիդա՝ ընթրելու Դոնալդ Թրամփի հետ Մար-ա-Լագոյում։

Կանադան և Մեքսիկան փորձել են մեղմել Թրամփի սպառնալիքների հետևանքները, որոնք կարող են հարվածել ամերիկացի սպառողին։

Կանադայի վարչապետի ինքնաթիռը տեսել են ԱՄՆ հարավային նահանգում։ Ավելի ուշ Կանադայի կառավարությունում AFP-ին հայտնել են, որ երկու երկրների ղեկավարները ընթրել են միասին։

Նա այդ երկրներին մեղադրել է, որ նրանք բավականաչափ բան չեն անում «թմրանյութերի, մասնավորապես ֆենտանիլի եւ անօրինական միգրանտների թափանցումը ԱՄՆ կանգնեցնելու» համար։

Չորեքշաբթի Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հեռախոսով խոսել է Թրամփի հետ։ Թրամփը պնդել է, որ Մեքսիկայի նախագահը «համաձայնել է կանգնեցնել միգրացիան Մեքսիկայով Միացյալ Նահանգներ՝ փաստացի փակելով մեր հարավային սահմանը»։

Կիսվեք այս հոդվածով