NBC News-ը հայտնում է, որ ԱՄՆ Թենեսի նահանգի դաշնային դատախազությունում քննվում գործ, ըստ որի 2 հարկային գեսուչների մեղադրանք է առաջադրվել Covid-19-ի օգնության միջոցներից 65 միլիոն դոլար հափշտակելու համար։
44-ամյա Ռենատե Ուոլթոնին և 36-ամյա Նիկոլ Ջոնսին մեղադրանք է առաջադրվել ավելի քան 50 հոդվածներով, այդ թվում՝ խարդախության էլեկտրոնային միջոցների գործադրմամբ, փողերի լվացման, կեղծ հարկային հայտարարագրերի պատրաստման և արդարադատությանը խոչընդոտելու համար։
Երկու կանայք էլ իրենց մեղավոր չեն ճանաչել և 100 հազար դոլար գրավի դիմաց ազատ են արձակվել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում