Համաշխարհային տնտեսությունը շարունակում է կրել ներկայիս միջազգային անվտանգային ճգնաժամի դառը հետևանքները։ Առաջին հերթին
դա վերաբերում է համաշխարհային առևտրի կաթվածահար վիճակին։
Ավանդական առևտրային ուղիները հարձակման են ենթարկվում տարբեր կողմերից՝ խորացնելով իրավիճակը հատկապես ծայրահեղ աղքատ երկրներում։ Նույնիսկ այս իրավիճակում համաշխարհային առևտուրը փորձում է պահպանել աճի որոշակի մակարդակներ։
Այսպես, 2023թ․ 2019թ համեմատ համաշխարհային առևտրի ծավալներն աճել են 25%-ով։
Այս աճի տեմպերում առաջատար են հետևյալ ապրանքախմբերը․
Վառելիք և հանքարդյունաբերական արտադրանքի առևտրի ծավալները 2023թ. – ին 2019թ․ համեմատ աճել են 41%-ով։
Ցուցանիշով երկրորդ հորիզոնականում է գյուղատնտեսական արտադրանքի համաշխարհային առևտուրը, որի ծավալները 2023թ 2019թ համեմատ աճել են 32 %-ով։
Երրորդ տեղում են հայտնվել երկաթի և պողպատի, ինչպես նաև քիմիական նյութերի առևտրի ծավալները՝ 28% աճով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում