ՀՀ տնտեսության խոշոր ոլորտներից է գյուղատնտեսությունը, որից կախված են ՀՀ արտահանման ծավալները, ինչպես նաև երկրի պարենային անվտանգության հեռանկարները։
2024թ․ արդյունքները Վիճակագրական կոմիտեի կողմից կհրապարակվեն բավականին ուշ, սակայն 2023թ․ վերլուծությունը մեզ տալիս է որոշակի ուղենիշեր։ 2023թ․ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները 2022թ․ համեմատ նվազել են 7%-ով՝ կազմելով ֏ 948 մլրդ, ինչը պայմանավորված է բուսաբուծության և անասնաբուծության ծավալների անկմամբ՝ համապատասխանաբար 14%-ով և 0․4%-ով։
Այս իրավիճակում հետաքրքիր է ուսումնասիրել՝ ինչպիսին է եղել գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների կառուցվածքը 2023թ․՝ ըստ տարբեր ապրանքների․
Համախառն արտադրանքի ծավալներում մոտ 31% մասնաբաժին ունեն մսի արտադրության ծավալները։ Բանջարեղենի արտադրության ծավալների մասնաբաժինը կազմել է մոտ 15%, իսկ մրգերի արտադրության ծավալներինը՝ մոտ 10%։
Հացահատկի արտադրության ծավալների մասնաբաժինը կազմում է 3․5%։ Խաղողի արտադրության ծավալները հայտնվել են 3․4% մակարդակում։ Կարևոր է ֆիքսել այն հանգամանքը, որ խաղողը ՀՀ արտահնման ծաալներում ունի զգալի կշիռ, և այն օգտագործվում է տարբեր արտադրություններում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում