Ժամանակակից մարդկության առողջությանը սպառնացող հիվանդություններից է ճարպակալումը։ Վիճակագրական տվյալներն ուսումնասիրելիս կարելի է ընկնել սթրեսի մեջ։ ԱՄՆ-ը՝ աշխարհի համար 1 տնտեսությունը, բնակչության ճարպակալման մակարդակով առաջին հորիզոնականներում է։ Մարդը կամա-ակամա վնասում է սեփական առողջությունը, իսկ այդ ավերված առողջության վրա բիզնեսը հսկայական գումարներ է աշխատում։
Այս մասին են վկայում հակաճարպակալման դեղերի համաշխարհային շուկայի ծավալները․
Համաձայն կանխատեսումների՝ հակաճարպակալման դեղերի շուկայի ծավալները մինչև 2030թ․ 2024թ․ համեմատ կհնգապատկվի՝ հասնելով $77 մլրդ-ի։ 2024թ․ սպասվում է հակաճարպակալման դեղերի շուկայի $15 մլրդ ծավալներ։ Նկատենք, որ 2025թ․ շուկան կընդլայնվի $10 մլրդ-ով՝ կազմելով $25 մլրդ։
Հակաճարպակալման դեղերի շուկայի ծավալների նման ընդլայնումը պայմանավորված է անառողջ սննդի նոր դեղմիջոցների հայտնաբերմամբ, գովազդային հաջողված արշավներով և ապահովագրական ընկերությունների կողմից հակաճարպակալման դեղորայքի ֆինանսավորման ընդլայնմամբ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում