Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալներն աճել են. Ի՞նչ պատկեր է Երևանում և մարզերում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Գաղտնիք չէ, որ առանց արդյունաբերության ոլորտի առաջանցիկ տեմպերի չի կարելի պատկերացնել տնտեսության իրական աճ։ Հայաստանը դեռևս Խորհդային Միության ժամանակներից ի վեր եղել է խոշոր արդյունաբերական երկիր։ Հետևաբար, մենք ունենք այդ ներուժը` զարգացնելու հեռանկարներ։

Նկատենք, որ ոչ միայն կարևոր նշանակություն ունի արդյունաբերական համախառն արտադրանքի աճի ապահովումը, այլ նաև դրա կառուցվածքի ուսումնասիրությունը տարբեր կողմերից։

Հետաքրքիր է դիտարկել արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների աճի տեմպերը 2023թ 2022թ․ համեմատ՝ ըստ Երևանի և ՀՀ մարզերի․

ՀՀ վիճակագրական տվյալները փաստում են, որ 2023թ․ 2022թ․ համեմատ ՀՀ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալներն աճել են 5%-ով՝ կազմելով ֏ 2․9 տրլն։

Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների աճ 2023թ 2022թ․ համեմատ դիտվել է`

  • Երևանում՝ 23%-ով,
  • Լոռիում՝ 20%-ով,
  • Վայոց ձորում՝ 12%-ով,
  • Արագածոտնում՝ 8%-ով,
  • Կոտայքում՝ 3%-ով։

Փաստացի Երևան քաղաքը և վերոնշյալ մարզերը նպաստել են արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների աճին։ Վերջինիս աճի պոտենցիալը սահմանափակել են հետևյալ մարզերը, որտեղ 2023թ․ 2022թ․ համեմատ դիտվել են արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների անկումներ․

  • Գեղարքունիքում և Շիրակում՝ 20%-ով,
  • Արարատում՝ 9%-ով, 
  • Սյունիքում՝ 8%-ով,
  • Արմավիրում՝ 3%-ով։

Վիճակագրական տվյալները հուշում են, որ մարզերում կան լուրջ խնդիրներ այս մասով, և կարիք կա հասկանալու այս անկումների հիմնական պատճառները։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով