AKNEYE-ի և Սաշա Ջաֆրիի «Արվեստագետի աչքերով» միջոցառումը Վենետիկի Մուրանո կղզում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

4 Min Read

Ս.թ. նոյեմբերի 23-ին Վենետիկի AKNEYE ֆիջիթալ սփեյսը փակեց իր դռները՝ նշանավորելով Բիենալեի ընթացքում AKNEYE-ի ճանապարհորդության ավարտը: Վեց ամիսների ընթացքում 31 արվեստագետ աշխարհի տարբեր անկյուններից միավորվել էին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ ցուցադրելով ոչ միայն անհատական, այլև հավաքական ստեղծագործության ուժը:

Փակման արարողությանը ներկա էին բազմաթիվ նշանավոր հյուրեր, արվեստասերներ, համադրողներ և կոլեկցիոներներ՝ տոնելու AKNEYE-ի հանձնառությունը՝ խթանելու նորարարությունն ու ստեղծագործությունը ֆիզիկական և թվային արվեստի խաչմերուկում: Միջոցառման ժամանակ տեղի է ունեցել արվեստագետ Զեյնեփ Չիլեք Չիմենի արվեստի կենդանի ցուցադրությունը, ինչին հետևել է գալա ընթրիքը խորհրդանշական Մուրանո կղզում:

Ընթրիքը հատկանշանական էր նրանով, որ կայացալ է AKNEYE-ի թերևս ամենայուրահատուկ գործակցությունը բրիտանացի հայտնի նկարիչ Սաշա Ջաֆրիի հետ: Ինչպես համաճարակի ժամանակ արվեստագետն ստեղծել էր Գինեսի ռեկորդների գրքում տեղ գտած աշխարհում ամենամեծ կտավը, այնպես էլ փակման միջոցառման օրը հյուրերի աչքի առաջ նկարել է ամենամեծ ակնի վրա: Ներկաներին հիացրել է այդ բացառիկ և ինտերակտիվ կատարումը, որը լավագույն կերպով փոխանցվել է նրանց ամբողջ երեկոյի ընթացքում:  «Through the Eye of the Artist» գեղարվեստական ուղին ավելին է, քան պարզապես համագործակցությունը: Սա անցյալի և ապագայի միաձուլումն է, մարդկության վերամիավորման և արվեստի ավանդական սահմանները հատող նորարարության ապացույցը:

Հրավիրվածների թվում էին AKNEYE-ի ստեղծման գաղափարակիր Անահիտ Բադալյանը, ֆասթեքսի համահիմնադիր Վիգեն Բադալյանը, ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, ՀՀ ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, Կա՛ Ֆոսկարիի համալսարանի Արվեստի պատմության դասախոս և համադրող Սիլվիա Բուրինին, Սաշա Ջաֆրիի Ստուդիոյի տնօրեն Ֆալգունի Ուիդոնը և այլք: Արվեստագետի ինքնատիպ ցուցադրությանը հետևելուն զուգընթաց՝ նրանք վայելեցին 100 տարի առաջ Բիենալեի բացման արարողությունից հետո կազմակերպված տոնական ընթրիքի ճաշացանկից ոգեշնչված ուտեստները, որի պատճենը մեզ է հասել ընթրիքին մասնակցած հայ անվանի նկարիչ Մարտիրոս Սարյանի շնորհիվ: Այդ ճաշացանկի նմանօրինակ ուտեստները պատրաստել էր Միշլենի աստղ ունեցող շեֆ-խոհարար Տինո Վետտորելոն: Խոհարարի, համահիմնադրի և պատվավոր հյուրերի ստորագրություններով ճաշացանկերը դառնալու են NFT և հանվեն վաճառքի:

Երեկոյի տպավորությունների մասին խոսել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը.

«AKNEYE-ը նորարարական հարթակ է նորաստեղծ և կայացած արվեստագետների համար: Երբ մի քանի ամիս առաջ ծանոթացա ծրագրին, վստահ էի, որ պիտի հետաքրքիր ճանապարհ անցնի, և այդպես էլ եղավ: Այս վեց ամիսների ընթացքում 30-ից ավելի արտիստներ մասնակցեցին ծրագրին և կարողացան ինքնաբացահայտվել և բացահայտվել հասարակության համար: AKNEYE-ի ծրագիրը միջավայր է, որը կապում է արվեստը, մշակույթը, նորարարությունը, ժամանակակից տեխնոլոգիաները, վիրտուալը, NFT-ն և բնականաբար բիզնեսը: Շատ կարևոր եմ համարում, որ այս ծրագիրը կարողացավ հայ և միջազգային արվեստագետներին միավորել իր շուրջը և նոր հնարավորություններ տալ՝ զարգանալու»:


«Այսօր մենք ունեցանք հիանալի երեկո. Սաշան ստեղծեց իր անհավանական AKNEYE-ը: Սաշայի աշխատանքի ֆիզիկական բնույթը՝ զուգակցված AKNEYE-ի և Fastex-ի թվային բնույթի հետ, շատ հետաքրքիր համագործակցություն է բոլորիս համար: Այս երեկո մենք տեսանք, թե ինչպես Սաշան Դուբայի իր արվեստանոցից կենդանի կատարմամբ ստեղծեց իր ֆիզիկական AKNEYE քանդակը՝ ներկաներին հաղորդելով աներևակայելի մեծ փորձառություն Վենետիկի բիենալեի վերջին շաբաթվա ընթացքում: Տպավորիչ էր։ Շնորհակալություն», – նշել է Սաշա Ջաֆրիի Ստուդիոյի տնօրեն Ֆալգունի Ուիդոնը:


***Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFTն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:


Fastex-ն արժանացել է «Մշակույթի պահպանում․ բիզնեսի աջակցությունն արվեստներին և համայնքին» մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ


 

Կիսվեք այս հոդվածով