Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ «Քեզ համար, Հայաստան» խորագրով ամենամյա հեռուստամարաթոնն իրականացվում է արդեն 27-րդ անգամ։
«Հեռուստամարաթոն-2024»-ի ողջ հասույթն այս անգամ ուղղվելու է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, ինչպիսիք են սահմանային համայնքներում խմելու և ոռոգման ջրի համակարգերի կառուցումը, համայնքային բժշկական նոր կենտրոնների կառուցումը, սոցիալապես անապահով ընտանիքների տներում արևային ջրատաքացուցիչների տեղադրումը և այլն։
Նախագծում կա նաև բնակելի ավանների կառուցում՝ 44-օրյա պատերազմում վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձանց, նրանց ընտանիքների և արցախցի գորգագործների համար։
Ֆասթ Բանկը կարևորում է երկրի կայուն զարգացումն ու առաջնորդվում է սոցիալական պատասխանատվության արժեքներով։ Ընկերությունը բազմիցս իրականացրել է բարեգործական նախագծեր և շարունակելու է աջակցել Հայաստանում ամենատարբեր ոլորտներում խնդիրների լուծմանը։
***Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:
Ֆասթ Բանկը «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» համերգի գլխավոր հովանավորն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում