Հարկային տեռորը Ուկրաինայում՝ չփրկեցին նույնիսկ ԵՄ միլիարդավոր եվրոները

1 Min Read

Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի օրը ստորագրել է Գերագույն ռադայի կողմից ընդունված հարկերի ավելացման մասին օրենքը։

Փորձագետների գնահատմամբ`այս տարի և հաջորդ տարի, անկախ եկամուտների մակարդակից, ռազմական կարիքների համար ուկրաինացիներից գանձվող վճարները կավելանան՝ 1,5%-ից դառնալով 5%: Զինծառայողների համար զինվորական վճարը չի փոփոխվելու. մնալու է 1,5%  մակարդակում։ 


ՀՀ հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշի դինամիկան. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Օրենքը նաև նախատեսում է 2024 թ․ համար բանկերի կողմից վճարվող եկամտահարկի դրույքաչափի կրկնակի բարձրացում ՝ 50 %՝  25 %-ի փոխարեն։ Ինչպես նաև առաջարկվում է 2025թ. ոչ բանկային ֆինանսական հաստատությունների համար, բացառությամբ ապահովագրական ընկերությունների, եկամտահարկի դրույքաչափի բարձրացում մինչև 25 %:

Ֆիզիկական անձանց-ձեռներեցների համար նույնպես սահմանվում է ռազմական վճար` նվազագույն աշխատավարձի 10 %-ի չափով։

Օրենքը նախատեսում է նաև գազաբենզալցակայանների համար հարկի կանխավճար:

 

Կիսվեք այս հոդվածով