Որքան է կազմում ԵՄ քաղաքացիություն ստացած ներգաղթյալների թվաքանակը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Մեր նախորդ վերլուծությունը ևս մեկ անգամ փաստեց, որ ԵՄ-ում երեխա չունեցող տնային տնտեսությունների մասնաբաժինը կազմում է մոտ 76%։

Սակայն ԵՄ-ում միայն ծնելիության խնդիրը չէ, որ մտահոգիչ է։ Թեև այս համատեքստում, իհարկե, Եվրոպան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն չեն կարողանա ապահովել երկրի տնտեսության զարգացման պոտենցիալ մակարդակը առանց լրացուցիչ աշխատուժի ներգրավման։ Երկրի դարպասները միգրանտների համար բացելը կարևոր քայլ է, սակայն պետք է հասկանալ՝  ո՞ր դեպքում և ու՞մ առջև բացել դռները։

Եվ այսպես, 2023թ․ ԵՄ-ն քաղաքացիություն է տվել ավելի քան 3․7 մլն միգրանտի։ Այս ցուցանիշը մոտ 2 անգամ գերազանցում է 2013թ․ մակարդակը։

Շատ հետաքրքիր է հասկանալ՝ եվրոպացիները ո՞ր երկրի ներգաղթյալներն են քաղաքացիություն տվել 2023թ․ դրությամբ․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ առաջին տեղում են ուկրաինացիները։ 2023թ․ -ին 300 հզր-ից ավելի ուկրաինացի միգրանտ ստացել է ԵՄ քաղաքացիություն։

Երկրորդ տեղում են բելառուսները, որոնցից 281 հզր-ից ավելին ստացել է ԵՄ քաղաքացիություն։

Երրորդ տեղում են Հնդկաստանի քաղաքացիները։ Նրանցից 207,966-ը ստացել է ԵՄ քաղաքացիություն։ ԵՄ քաղաքացիություն ստացածների ցուցակը եզրափակում են աֆղանստանցի միգրանտները, որոնցից  90,118 մարդ ստացել է ԵՄ քաղաքացիություն։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով