Արա այն ամենը, ինչ կարող ես, այնտեղ, որտեղ կաս, այն ամենով, ինչ ունես․միտքեր՝ օրը մոտիվացված սկսելու համար

1 Min Read

🔸Եթե մտածեք կյանքում ունեցածի մասին, միշտ կարող եք ավելին ունենալ: Իսկ եթե հաշվում եք թե ինչ չունեք, ձեզ համար ոչինչ բավարար չի լինի:

Օփրա Ուինֆրի

🔸Ձեր մեծ մտքերը հնարավորինս արագ վերածեք մեծ գործողությունների: Թույլ մի տվեք, որ կեղծ արդարացումները դանդաղեցնեն ձեզ: Արդարացումները վախի ախտանիշներ են։

Դոնալդ Թրամփ

🔸Մարդկանց առաջնորդելու համար հետևիր նրանց:

Լաո Ցզի

🔸Հիշեք, որ հաջողության չհասնելը երբեմն նաև մեծ հաջողություն է:

Դալայ Լամա

🔸 Միշտ ընտրիր ամենադժվար ճանապարհը. դու չես հանդիպի դրա վրա մրցակիցների:

Շառլ դը Գոլ

🔸Մեկ ավարտված արդյունավետ առաջադրանքն արժե հիսուն կիսատ գործ:

Մալքոլմ Ֆորբս

🔸 Մեր կյանքը սկսում է ավարտվել, երբ դադարում ենք խոսել իսկապես կարևոր բաների մասին:

Մարտին Լյութեր Քինգ կրտսեր

🔸Դժբախտությունը միայնակ չի գալիս, բայց հաջողությունը նույնպես:

Ռոմեն Ռոլան, գրող

🔸Ամեն միտք նման է խմորի, եթե լավ հունցես, կարող ես դրանից ամեն ինչ պատրաստել:

Իվան Տուրգենև

🔸Արա այն ամենը, ինչ կարող ես, այնտեղ, որտեղ կաս, այն ամենով, ինչ ունես:

Թեոդոր Ռուզվելտ

🔸Հիշեք, ոչ ոք չի կարող ստիպել ձեզ թերարժեք զգալ առանց ձեր համաձայնության:

Էլեոնորա Ռուզվելտ

🔸Աշխարհը բաժանված է երկու դասի. ոմանք հավատում են անհավանականին, մյուսներն անում են անհնարինը:

Օսկար Ուայլդ

Կիսվեք այս հոդվածով