Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկին պատկանող Neuralink ընկերությունը հայտարարել է նոր տեխնոլոգիայի փորձարկման մեկնարկի մասին, որը մարդկանց հնարավորություն կտա կառավարել ռոբոտ ձեռքը մտքի ուժով։
Մարդկանց վրա փորձարկման համար արդեն լիարժեք պատրաստ սարքի հայտնվելը սպասվում է ոչ շուտ, քան մի քանի տարի հետո։ Դրա նպատակն է անդամալույծ մարդկանց հնարավորություն տալ ռոբոտ ձեռքը կառավարել ուղեղի հատուկ իմպլանտի միջոցով:
Neuralink իմպլանտի ներկայիս մոդելը բուժառուներին հնարավորություն է տալիս մտքի ուժով կառավարել համակարգչային կուրսորը, պլանշետը կամ նմանատիպ թվային գործիքները և նույնիսկ տեսախաղեր խաղալ: Մինչ օրս միայն երկու մարդ է ստացել նման իմպլանտներ, սակայն Մասկի ընկերությունը նպատակ ունի 10 տարվա ընթացքում նման սարքեր տեղադրել միլիոնավոր մարդկանց ուղեղում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում