Google-ը ներկայացրել է իր նոր հեռախոսներ և ժամացույցներ

1 Min Read

Google-ը, որը պատկանում է Alphabet Inc.-ին, հինգշաբթի ներկայացրել է իր նոր Pixel հեռախոսները, որը կունենան ձայնի և տեսախցիկի բարելավված գործառույթներ, դեմքի ճանաչման համակարգ՝ սարքի ապակողպման համար: Այսպիսով ընկերությունը նպատակ ունի մրցակցել Apple Inc-ի և Samsung Electronics Co.-ի հետ։ Գրում է Bloomberg-ը։

Pixel 7 և 7 Pro սարքերն ավելի մատչելի են, քան գերիշխող բջջային դուետը՝ համապատասխանաբար 599 և 899 դոլար, և ներկայացնում են Google-ի սեփական Tensor չիպի երկրորդ սերունդը: 6,7 դյույմանոց Pro տարբերակն ունի լրացուցիչ խոշորացման տեսախցիկ, ավելի լավ էկրան և ավելի շատ հիշողություն, քան 6,3 դյույմանոց Pixel 7-ը:

Երկրորդ եռամսյակում Pixel գիծը կազմում էր Հյուսիսամերիկյան շուկայի ընդամենը 2%-ը, մինչդեռ Apple-ի iPhone-ինը՝ 52%-ը։

Միջոցառմանը ներկայացվել է նաև 349 դոլար արժողությամբ Pixel Watch-ը: Սա ընկերության առաջին խելացի ժամացույցն է, որը կրում է Pixel անվանումը, և այն ավելի էժան է, քան վերջին սերնդի Apple Watch-ը, որի գինը սկսվում է 399 դոլարից:

Google-ն իր խելացի ժամացույցները կհամալրի ներկառուցված հավելվածների խանութով, Google Wallet-ով՝ բջջային վճարումների համար, Fitbit առողջության ցուցիչներով և մարզումների ծառայություններով: Կլինեն բջջային կապով և առանց բջջային կապի մոդելներ, նաև Google-ը խոստանում է սարքի մարտկոցի մինչև 24 ժամ աշխատել:

Այն վաճառքում կհայտնվի հոկտեմբերի 13-ին՝ նոր հեռախոսների հետ միասին։

 

Կիսվեք այս հոդվածով