Սպիտակի ոլորաններում այսօր մեքենաներ են կուտակվել դժվարանցանելիության պատճառով։ Այս մասին Banksnews.am-ին ահազանգել է քաղաքացիներից մեկը։
Նրա խոսքով՝ քաղաքացիները 25-ից 30 հազար դրամ գումար են վճարում տրակտորների վարորդներին, որպեսզի կարողանան մեքենան առաջ բերել նշված հատվածից։
Banksnews.am-ը խնդրի առնչությամբ դիմեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը պարզաբանում ստանալու համար։
Նախարարությունից էլ հայտնեցին, որ Սպիտակի ոլորաններում աղով և ավազով մշակման աշխատանքներ են իրականացվել, ճանապարհին մերկասառույց կա, բայց անցանելի է։
Նախարարությունից նաև տրամադրեցին տեսանյութ նշված հատվածից, որը Banksnews.am-ը ներկայացնում է մեզ դիմած քաղաքացու տրամադրած տեսանյութին կից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում