Ս.թ. նոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամն անցկացնում է ազգային նվիրատվության ամենամյա 27-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ ի ծառայումն մեր երկրի ամրապնդմանն ու զարգացմանը:
Համահայկական դրամահավաքը, որը անց է կացվում «Քեզ համար Հայաստան» կարգախոսի ներքո, համախբում և միավորում է աշխարհասփյուռ հայությանը՝ բոլորիս միասնական ջանքերն ուղղելով համազգային նշանակության մի շարք ծրագրերի իրականացմանը, և Արդշինբանկը չէր կարող անմասն մնալ: Իր մասնակցությամբ բանկը նաև ուղղորդում է իր գործընկերներին միավորվելու և սատարելու հիմնադրամին՝ համահայկական խնդիրների լուծման ճանապարհին:
Արդշինբանկը պատրաստվում է դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ խնդրելով իր կողմից տրամադրվող 120 մլն. ՀՀ դրամ աջակցության ողջ գումարը հատկացնել 44-օրյա պատերազմում հենաշարժողական խնդիրներ ստացած, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձանց և նրանց ընտանիքների համար Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում բնակելի ավանի կառուցման ծրագրին, որն իրականացվում է «Զինվորի տուն» բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ:
*****Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի շուրջ 390.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 1.900-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 65 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։
Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։ Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor’s (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում