Ես կարծում եմ՝ հաջորդ ապահովագրության վճարը պետք է 10 անգամ ավելի բարձր լինի. Փաշինյան

2 Min Read

«Մենք հաջորդ որոշմամբ պետք է խստացնենք սանկցիաները ոչ ձմեռային անվադողերով երթեւեկող վարորդների համար՝ կապելով ԱՊՊԱ-ի հետ, տեխզննության հետ»: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա անլուրջ համարեց 5 հազար դրամ տուգանքը:

«Սենց սիմվոլիկ տուգանքներով չի աշխատելու կարգավորումը: Եթե այդպիսի ավտոմեքենան ձմռանը վթարի է ենթարկվել, ես կարծում եմ՝ հաջորդ ապահովագրության վճարը պետք է 10 անգամ ավելի բարձր լինի, քան ստանդարտը: Եթե մենք ապահովագրական մեխանիզմների ճնշումը այս կարգավորումներին զուգահեռ չմեծացնենք, հաշվի առնելով ավանդույթները, մարդիկ ուղղակի սպասում են ակտի: Առավելեւս, եթե իրենց վտանգը 5 հազար դրամի տուգանքն է, վախենամ, որ սպասեն տուգանքի, այլ ոչ թե կատարեն պահանջը: Սա շատ լուրջ հարց է, քանի որ երրորդ անձանց գույքային իրավունքի եւ կյանքի հարց է; Անվադող ձմռանը չփոխելը մարդասպանություն է»,-ասաց նա:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ տեղեկացրեց, որ այս տարի ՆԳՆ-ն ներդրել է առցանց գրանցումների համակարգ, որտեղ յուրաքանչյուր ավտոտրանսպորտային պատահարից հետո պարեկը այնպիսի տեղեկություններ է ներբեռնում համակարգում, որ հետագայում մենք կարողանալու ենք վերհանել, թե որ ժամանակում եւ ինչպիսի հանգամանքներում է առաջացել վթարը. «Դա ժամանակ կպահանջի եւ մենք որոշեցինք, որ չենք սպասելու դրան»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ինչ արժե ձմեռային անիվը եւ ստացավ պատասխան՝ մոտ 30 հազար դրամ:

Նշենք, որ կառավարությունն այսօր որոշում կայացրեց, ըստ որի ձմռանը ամառային անվադողով երթեւեկողները կտուգանվեն 5000 դրամով, իսկ եթե իրենց մասնակցությամբ վթար է եղել, ապա 20 հազար դրամով:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով