Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ․ ավելի քան 80 անհատներ և ինը կազմակերպություններ են հայտնվել այդ ցանկում։ Տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ Ճապոնիայի ֆինանսների նախարարությանը հղումով։
Նշվում է, որ նոր սահմանափակումները վերաբերում են Ռամզան Կադիրովի, Սերգեյ Շոյգուի, Վալենտինա Մատվիենկոյի, Միխայիլ Միշուստինի, Դմիտրի Մեդվեդևի և այլոց հարազատներին։
Պատժամիջոցները ազդել են նաև «Կալաշնիկով» կոնցեռնի, «UEC-Klimov» բաժնետիրական ընկերության, «Sozvezdie» կոնցեռնի և «Ruselectronics» հոլդինգի վրա:
Ավելի վաղ Ճապոնիայի նախարարների կաբինետը որոշել էր ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմը՝ կապված հանրաքվեների և ՌԴ-ին չորս նոր շրջանների միացման հետ։ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել էր, որ Տոկիոն կշարունակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կուրսը և աջակցել Ուկրաինային։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում