«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխությանն այսօրվա կառավարության նիստում հավանություն տրվեց:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը ՀՀ ԿԳՄՍՆ-ին հանձնելուց հետո նախատեսվում է այն հիմնանորոգել և ստեղծել հավաքական թիմերի մարզման կենտրոն:
Հաշվի առնելով ննջարանային մասնաշենքի և երկու մարզադահլիճների առկայությունը՝ մարզակառույցը կծառայի ուսումնամարզական հավաքների, ՀՀ առաջնությունների և այլ մրցաշարերի անցկացման համար: Կառույցում կգործի նաև բժշկավերականգնողական կենտրոն:
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում կառաջանա ծախսերի ավելացում՝ 2.3 մլրդ դրամ:
Մարզահամալիրի մասնավորեցման գործընթացը սկսած է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում