Գտնվել է 37 ոսկեդրամից բաղկացած գողացված «պատմական» հավաքածուն

1 Min Read

18-րդ դարի հայտնի նավաբեկության վայրից (Ֆլորիդայի գանձերի ափի մոտ), դեռևս 2015 թվականին գողացված 37 ոսկեդրամներից բաղկացած հավաքածուն գտնվել է: Տեղեկացնում է CBS News-ը։ Գողոնի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլն դրամ:

Այս գործի առնչությամբ մեղադրանք է ներկայացվել պրոֆեսիոնալ գանձագողի։

Ֆլորիդայի Ձկների և վայրի բնության պահպանության հանձնաժողովը հայտնել է գտածոյի մասին՝ այն անվանելով «այդ թանկարժեք պատմական նմուշների գողության եւ անօրինական շրջանառության բազմամյա հետաքննության կարևոր փուլ»։

Նահանգի օրենսդրությունը պահանջում է, որպեսզի գտնված նմուշները վերադարձվեն իրենց օրինական տերերին, ավելացրել են գործակալությունում։

Կասկածյալ Էրիկ Շմիտին ներկայացվել են գողացած իրերի առեւտրի մեղադրանքներ։

Ոսկեդրամները գտնվել են իսպանական նավատորմի նավերից մեկում: 1715թ., քարավանը բաղկացած էր 11 նավից, որոնք բեռնված էին Նոր աշխարհի գանձերով։ Նավերը խորտակվել են փոթորկի պատճառով 1715թ. հուլիսին։ Նավաբեկության պատճառով ափը ստացել է «Ֆլորիդայի գանձերի ափ» անվանումը։

 

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով