6 ընկերության նկատմամբ կիրառվել է 26 779 000 դրամի տուգանք

1 Min Read

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տվյալներով` 2024 թվականի փետրվարի 1-ի դրությամբ մթերող ընկերություններից 13-ը ունեցել է գյուղատնտեսական արտադրանքի ավելի քան 1.6 մլրդ դրամի չմարված պարտավորություններ, որոնցից 6-ը առանց վարչարարության՝ իրականացված աշխատանքների արդյունքում, 2024 թվականի հունիսի 7-ի դրությամբ ամբողջությամբ մարել են ունեցած շուրջ 1.16 մլրդ դրամի բոլոր պարտավորությունները: 

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մնացած 7 ընկերությունների նկատմամբ հարուցել է վարույթներ բանակցային ուժեղ դիրքի չարաշահման առերևույթ առկայության հիմքով։

Վարույթների ընթացքում՝ նախքան վերջնական որոշման կայացումը, մթերողները կատարել են շուրջ 452 մլն դրամի պարտավորություն։ Ներկայում առկա է միայն մեկ տնտեսավարող, որը դեռևս ունի 12 458 400 դրամի չմարված պարտավորություն։ Հարուցված վարույթների արդյունքներով 6 ընկերության նկատմամբ կիրառվել է 26 779 000 դրամի տուգանք։

Կիսվեք այս հոդվածով