Ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն՝ ուրբաթ առավոտվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 620 486 154-ի։ Փոխանցում է Interfax-ը։
Աշխարհում վիրուսի տարածման սկզբից մինչ օրս COVID-19 վարակից մահացել է 6 554 558 մարդ։
Վարակման ավելի քան 30 մլն դեպք ունեցող երկրների թվում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Ֆրանսիան, Բրազիլիան և Գերմանիան:
Վարակվածների և վարակի հետևանքներից մահացածների թիվը, համապատասխանաբար, կազմել է՝
🇺🇸 ԱՄՆ- 96 612 478 և 1 062 130
🇮🇳 Հնդկաստան- 44 606 460 և 528 754
🇫🇷 Ֆրանսիա – 35 922 441 և 156 409
🇧🇷 Բրազիլիա – 34 707 233 և 686 706
🇩🇪 Գերմանիա – 33 826 367 և 150 406։
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտացած է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը ուրբաթ առավոտյան կազմել է՝ 841,3:
1 մլն բնակչի հաշվով մահացել է՝
ԱՄՆ-ում՝ 3 248 մարդ
Հնդկաստանում ՝ 376 մարդ
Ֆրանսիայում՝ 2 369 մարդ
Բրազիլիայում՝ 3 189 մարդ
Գերմանիայում ՝ 1 793 մարդ: