Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքում գործող մասնաճյուղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքի Հանրապետության փողոց 1/72 հասցեում գտնվող մասնաճյուղը։ Երկհարկանի սրահը համալրվել է տեխնիկական նոր սարքավորումներով և հարմարություններով, Բանկը մեծացրել է սպասարկման աշխատակազմը։

Ֆասթ Բանկի Աբովյան մասնաճյուղի կառավարիչ Հովհաննես Ալավերդյանն ասել է․

«Ուրախ ենք, որ այսուհետ մեր հաճախորդներին սպասարկելու ենք վերաբրենդավորված սրահում՝ հագեցած ժամանակակից և հարմարավետ սպասարկում իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով։ Հավատարիմ մնալով Ֆասթ Բանկի որդեգրած քաղաքականությանը՝ աշխատելու ենք շուրջօրյա՝ բանկային բոլոր ծառայությունները մեր հաճախորդներին հասանելի դարձնելով ցանկացած վայրից և ցանկացած պահին»։

Հիշեցնենք, որ Ֆասթ Բանկը թողարկել է իր առաջին բանկային` ԱկնՔարտերը, որոնք հասանելի են Բանկի բոլոր մասնաճյուղերում։ Բանկը գործակցում է ArCA, VISA և Master վճարահաշվարկային համակարգերի հետ: Ֆասթ Բանկի ԱԿՆքարտերը հնարավոր է ձեռք բերել ինչպես շուրջօրյա աշխատող բանկի մասնաճյուղերում, այնպես էլ Ֆասթ Բանկի հավելվածի միջոցով:


*** Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:


Ֆասթ Բանկի հովանավորությամբ վերանորոգվել են Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ենթակառուցվածքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ


 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով