Տարիներ շարունակ ձևավորված ֆինանսատնտեսական կապերը ՌԴ-ի և աշխարհի մյուս տնտեսությունների միջև մի ակնթարթում փոշիացան: Սակայն համագործակցությունը շարունակվում է ՌԴ և մյուս երկրների ընկերությունների միջև: Այս համագործակցությունը ենթարկվում է բազում սահմանափակումների հատկապես Արևմուտքի երկրների կազմակերպությունների մասով: Այս իրավիճակով պայմանավորված՝ ՌԴ-ն սկսել է սահմանային հաշվարկներն իրականացնել կրիպտոարժույթների կիրառմամբ: Հաղորդում է Hi-tech.mail.ru-ն։
Խոսքը հիմնականում ռուսական արտահանման ենթակա ապրանքների և արտադրության ոլորտում անհրաժեշտ ներմուծվող ապրանքների մասին է: Կրիպտոարժույթներով վճարումները հիմնականում վերաբերում են սահմանակից ոչ բարեկամ երկրներին և իրականացվում են սահմանափակ ծավալով: Կրիպոտարժույթների կիրառության կազմակերպումը ՌԴ տարածքում կարգավորվելու է միայն 2023 թ․-ին, իսկ մինչ այդ տնտեսվարողները փորձում են օգուտներ քաղել ներկայիս իրավիճակից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում