Արտահանման ծավալներն աճել են, ներմուծմանը` կրճատվել. Ի՞նչ է արտահանում և ներմուծում ՀՀ-ն. (տեսանյութ, ինֆոգրաֆիկա)

1 Min Read

Բազմիցս անդրադարձել ենք ՀՀ-ում պարենային անվտանգությանը՝ փաստելով, որ այստեղ Հայաստանն ունի բազմաթիվ խնդիրներ։ Հայաստանը, լինելով փոքր երկիր, չի կարողանում սեփական ուժերով ամբողջապես ծածկել պարենամթերքի նկատմամբ երկրի պահանջարկը, սակայն մյուս կողմից պարենամթերքի ապահովման մասով պետք է ունենալ ներմուծման բազմազանեցում (դիվերսիֆիկացիա)։

Բացի այդ՝ հարկավոր է մտածել երկրում հողերի արդյունավետ օգտագործման մասին, որը թույլ կտա ավելացնել պարենամթերքի ինքնաբավության աստիճանը։

Այնուամենայնիվ, չնայած առկա խնդիրներին, Հայաստանը շարունակում է ոչ միայն ներմուծել, այլ նաև արտահանել պարենամթերքներ․

Մասնավորապես, բերված վիճակագրությունից առանձնացնենք այն պարենամթերքները, որոնց գծով արձանագրվել են թե՛ ներմուծման, թե՛ արտահանման զգալի ծավալներ։

2024թ․ երրորդ եռամսյակում Հայաստանը ներմուծել է մոտ 11 հզր  և արտահանել՝ մոտ 42 հզր տոննա միրգ։

2024թ․ առաջին եռամսյակի համեմատ մրգի ներմուծման ծավալները կրճատվել, իսկ արտահանման ծավալներն աճել են մոտ 3 անգամ։

Ընդ որում՝ մրգի ներմուծման այս ծավալներում խաղողի ներմուծման ծավալները կրճատվել, իսկ արտահանման ծավալներն աճել են 4 անգամ։

2024թ․ երրորդ եռամսյակում ներմուծվել է մոտ 711 տոննա և արտահանվել՝ 339 տոննա պանիր։

Պարենամթեքրի ներմուծման ծավալներում գերակշռում է ցորենի ներմուծումը, որի ծավալները 2024թ․ երրորդ եռամսյակում կազմել են 87,444 տոննա։ Իսկ արտահանման ծավալներում գերակշռում է  մրգի և կոնյակի արտահանումը։

Հայաստանից արտահանված կոնյակի ծավալները կազմել են 20,985 տոննա։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով