Մինչ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստանում է ԱՄՆ-ն վերածել կրիպտոարժութային մայրաքաղաքի, որի շնորհիվ բիթքոինի արժեքը վերջին շրջանում հասել է աննախադեպ բարձր մակարդակի, աշխարհում արդեն ունենք կրիպտոպետություն, որն օգուտներ է քաղում ստեղծված իրավիճակից։
Ըստ Forbes-ի`Սալվադորում արդեն երեք տարի է` փորձարկում են կրիպտոարժույթները՝ որպես պաշտոնական վճարման միջոց։ Չնայած երկրում առկա ենթակառուցվածքային խնդիրներին, բնակչության ցածր ներգրավվածությանը և արտաքին դիտորդների քննադատությանը` Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն հետևում է իր ռազմավարությանը՝ կուտակել կրիպտոարժութային պահուստներ, որոնց ծավալներն արդեն գերազանցել են $0․5 մլրդը։
Կրիպտոարժույթը՝ որպես ԱՄՆ հսկայական պարտքը մարելու գործիք
Սալվադորը ստեղծել է նախադեպ՝ օգտագործելով կրիպտոարժույթը որպես պաշտոնական վճարային միջոց ԱՄՆ դոլարի հետ հավասարապես։ Նայիբ Բուկելեն խոսում է վճարային համակարգի կրիպտոարժութային հաջողությունների մասին՝ մատնանշելով այն փաստը, որ նոր համակարգի ներդրման արդյունքում երկրի նկատմամբ աճել է հետաքրքրությունը ներդրողների և զբոսաշրջիկների կողմից։ Սակայն, եթե ավելի ստափ գնահատենք երկրում առկա իրավիճակը, ապա պետք է ասել, որ կրիպտոարժութային ռեֆորմներն ունեցել են ոչ միանշանակ հետևանքներ։
Մասնավորապես, սալվադորցիների միայն 7․5%-ն է օգտագործում կրիպտոարժույթ։ Բացի այդ՝ տեղի ունեցող կրիտոարժութային «հեղափոխությունից» անմիջապես օգտվեցին հանցագործները, որոնց գործողություններից երկրի բյուջեն կորցրել է $12 մլն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում