Որքա՞ն է կազմել Ռուսաստանի և ASEAN երկրների միջև ապրանքաշրջանառությունը

1 Min Read

Ռուսաստանի Դաշնության և ASEAN (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) երկրների միջև առևտրի ծավալը 2024 թվականի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10%-ով՝ հասնելով մոտ 17 միլիարդ դոլարի։ Հայտնում է Ведомости-ն։

Ինչպես նշել է Գրուզդևը, 2023 թվականին Ռուսաստանի և ASEAN երկրների միջև առևտուրն աճել է 15%-ով՝ հասնելով 22 միլիարդ դոլարի, նրա խոսքով, հիմնական ապրանքները, որոնք Հարավարևելյան Ասիան մատակարարում է ռուսական շուկա, մեքենաշինական ապրանքներ են, բաղադրիչներ, էլեկտրոնիկա, կենցաղային տեխնիկա, տեքստիլ, գյուղատնտեսական և քիմիական ապրանքներ:

Ռուսաստանն իր հերթին ASEAN երկրներ է արտահանում էներգետիկ հումք, ինժեներական արտադրանք, քիմիական արդյունաբերության արտադրանք, հիմնականում պարարտանյութ և սննդամթերք, ինչպես նաև թվային ծառայություններ:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով