Արևմուտքը շարունակում է սեփական ձեռքերով գլորվել տնտեսական ճգնաժամի ճիրանները: Դրա մասին են վկայում ԱՄՆ-ի և դաշնակիցների ոչ այնքան բարիդրացիական հարաբերությունները: Գաղտնիք չէ, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան ազդեցությունն էականորեն բարձր է եղել: Այստեղ են գտնվում ԱՄՆ դաշնակիցները, որոնք կարծես մտափոխվել են և գնալով սառեցնում են ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերությունները: Դրա մասին են վկայում ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում հատկապես նավթով հարուստ Պարսից ծոցի երկրների ոչ միանշանակ դիրքորոշումը:
Հաջորդ հարվածը, որը միջազգային հանրությունը համարում է ապտակ նախագահ Բայդենին, նավթարդյունահանող երկրների խմբի՝ ՕՊԵԿ+-ի որոշումն է.
Գծապատկեր 1. Նավթարդյունահանող երկրների խումբը որոշել է նվազեցնել նավթի արդյունահանման օրական ծավալները
Այո՛, ԱՄՆ-ին հակառակ որոշում է ընդունվել: Նավթի արդյունահանումը որոշել է նվազեցնել օրական 2 մլն բարելով: Այս որոշման արդյունքում բավականին բարդ իրավիճակում են հայտնվելու ԱՄՆ-ի և եվրոպական երկրների իշխանությունները: Նավթի արդյունահանման կրճատումը ենթադրում է ԱՄՆ-ում և Եվրոպայում բենզինի գների աճ, որը, անշուշտ, պետք է որ հանգեցնի գնաճի արագացման: Ռուս-ուկրաինական ահագնացող հակամարտության պայմաններում այս նորությունն ուղղակի կլարի իրավիճակն Արևմուտքում հատկապես կարևոր ընտրությունների նախաշեմին:
ՕՊԵԿ+-ի որոշումից հետո խիստ բացասական արձագանք է նկատվում ամերիկյան և եվրոպական խոշոր բորսաներում.
Գծապատկեր 2. ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Չիլիի և Բրազիլիայի ֆոնդային բորսաների արձագանքը ՕՊԵԿ+-ի որոշմանը
Նկատում ենք, որ միայն բրազիլական ֆոնդային բորսայում է դիտվում դրական միտում: Մյուս բորսաներում անկում է:
Եվրոպական ֆոնդային բորսաներում բրազիլական լավատեսությունն էլ է բացակայում.
Գծապատկեր 3. Եվրոպական ֆոնդային բորսաների արձագանքը ՕՊԵԿ+-ի որոշմանը
Ինչպես նկատում ենք, բոլոր հիմնական բորսաները բացասական տրամադրվածություններ ունեն, որը նաև պայմանավորված է վերջին օրերին եվրոպական մի շարք երկրների տնտեսությանը վերաբերող վիճակագրական՝ ոչ հուսադրող տվյալների հրապարակմամբ: Եվրոպական տնտեսությունը շարունակում է կրել ռուս-ուկրաինական պատերազմի և միակողմանի ինքնաոչնչացնող պատժամիջոցների հետևանքները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում